երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Սամվել Կարապետյանը ցանկացել է «մենակ նստել»․ «Հրապարակ»

Սամվել Կարապետյանը ցանկացել է «մենակ նստել»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանին անցած շաբաթ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «ԱԱԾ պադվալ»` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ նստում են բոլոր քաղբանտարկյալները, եւ որտեղ խիստ ռեժիմ է։ Մենք տեղեկացանք, որ Կարապետյանը ցանկություն է հայտնել մենախցում կրել պատիժը, որը նախատեսված է օրենքով: Չնայած «մենակ նստելն» առանձնապես ծանր է, եւ շատ քիչ կալանավորներ են դա նախընտրում:

Այս ՔԿՀ-ում խիստ մեկուսացում է, եթե այլ ՔԿՀ-ներում հնարավոր է հեռախոսից օգտվել, այստեղ դա բացառված է: Ի դեպ, վերջին կալանավորվածներից բոլորի անձնական տեսակցությունները դատական որոշմամբ սահմանափակված են, անգամ պատգամավորները չեն կարող նրանց այցելել, միայն փաստաբաններն են այցելում։ Սա լրացուցիչ պատիժ է, որը կիրառվում է բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ, ըստ ամենայնի` Փաշինյանի անձնական հրահանգով: ԱԱԾ ՔԿՀ-ում, ի դեպ, խցերի թիվն այնքան էլ շատ չէ, դրանք մոտ 2 տասնյակի չափ են:

Այս կալանավայրում են նստել Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Դավիթ Տոնոյանը եւ ուրիշներ։ Երկու սրբազանները` Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանն էլ նույն խցում են: Ըստ փաստաբանների` սա «պռասլուշկի» նպատակով է արվել։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում 

  • Կիսվել: