շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սահմանային կետերում ավելի ուժեղացրել ենք հսկողությունը և կարողացել ենք տասնյակ կիլոգրամներով թմրամիջոցներ հայտնաբերել. ՆԳ նախարար

Սահմանային կետերում ավելի ուժեղացրել ենք հսկողությունը և կարողացել ենք տասնյակ կիլոգրամներով թմրամիջոցներ հայտնաբերել. ՆԳ նախարար

Թմրանյութ իրացնողների խմբերի բացահայտման առումով դեռ շատ անելիքներ ունենք: Մեր խնդիրն է հենց խմբի կազմակերպիչների բացահայտումը, որպեսզի կարողանանք խմբի հետագա գործողությունները կանխել, և հետևանքի հետևից անընդհատ չվազենք, բռնենք տարածողներին և չկարողանանք խմբի գործունեությունը դադարեցնել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Հատկապես վերջին ժամանակահատվածում սահմանային կետերում ավելի ուժեղացրել ենք հսկողությունը և կարողացել ենք տասնյակ կիլոգրամներով թմրամիջոցներ հայտնաբերել տարբեր դրվագներով»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: