Սա լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը. Արմեն Չարչյանի փաստաբան
Այսօր Արմեն Չարչյանը պետք է մեկներ Մադրիդ որտեղ վերջինս մասնակցելու էր Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին, ընդ որում՝ Արմեն Չարչյանը հադիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Սակայն մինչ այս պահը հարցը դեռ լուծում չի ստացել։ Սա լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը։ Լավ ինչքան կարելի է»,– հավելել է նա։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի՝ պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և դերեւս հունիսի 23-ին ոստիկանությունից իրենց հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։ Նա դիմել էր ՆԳՆ-ին՝ պահանջելով գրավոր պարզաբանում։