Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդության քննությունը շարունակվում է առանց նրա
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդության քննությունը կշարունակվի առանց նրա
«Նիստը շարունակվում է։ Բժիշկները ճիշտ համարեցին, որ նա հիվանդանոցում լինի, դահլիճում չգտնվի։ Փաստաբանները կշարունակեն, կարծում եմ՝ մինչև առավոտ որոշումը դատարանն արդեն կունենա»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտնեց Լևոն Քոչարյանը։
Քոչարյանը դատարան էր տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, որտեղ երեկ էր տարվել Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննության ընթացքում ինքնազգացողության վատացումից հետո։ Նա մոտ 2 շաբաթ առաջ սրտի ստենտավորում է ունեցել։



