չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Քուչակ-Ապարան ճանապարհին 5 մարդու կյանք խլшծ nղբերգшկան վթшրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել. ՔԿ

Քուչակ-Ապարան ճանապարհին 5 մարդու կյանք խլшծ nղբերգшկան վթшրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել. ՔԿ

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով այս պահին կա 11 տուժած։ Վթարը 5 մարդու կյանք է խլել։
 
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 5 մարդու մահ)։
 
Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել են, որ տուժածներից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: 

  • Կիսվել: