շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Քրեական հանցանքի համար դատվածությունն ԱՄՆ մուտքի հնարավորությունից կարող է զրկել. հայտարարություն

Քրեական հանցանքի համար դատվածությունն ԱՄՆ մուտքի հնարավորությունից կարող է զրկել. հայտարարություն

Քրեական հանցանքի համար դատվածությունը կարող է ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից ձեզ մեկընդմիշտ զրկել։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Նույնիսկ ոչ ծանր հանցանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ։ Հյուպատոսական պաշտոնյաներին հասանելի են քրեական հաշվառումների տվյալները և նրանք դիտարկում են նախկին խախտումների ու ձերբակալությունների մասին տվյալները։

Դիմումի մեջ և հարցազրույցի ընթացքում հայտնեք բացառապես ճշմարտությունը․ սուտ ասելու պարագայում ձեր հանդեպ կսահմանվի մուտքի արգելք»։

  • Կիսվել: