ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՔՊ-ի վստահված անձը պատռեց իր մոտ գտնվող ցուցակը. միջադեպ Գյումրիի 31/04 տեղամասում

ՔՊ-ի վստահված անձը պատռեց իր մոտ գտնվող ցուցակը. միջադեպ Գյումրիի 31/04 տեղամասում

«ՀայաՔվեն» ահազանգում է ընտրակեղծիքի մասին  ՔՊ-ի վստահված անձի կողմից Գյումրիի 31/04 տեղամասում:

Ընտրական տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող Ցոլակ Ակոպյանը նշում է, որ նկատել է մի կնոջ, որը բավականին շահագրգռված է, թե ովքեր են գալիս եւ մասնակցում քվեարկությանը. «Ձեռքին կա բավական մեծ ցուցակ, համարակալած, որտեղ ինքը նշումներ էր կատարում, ես դա լուսանկարել եմ: Նկարեցի, հետո բոլորի ուշադրությունը հրավիրեցի, որովհետեւ դա ընտրակեղծիք է : Նաեւ կա տեղեկատվություն, որ նա աշխատում է  պոլիկլինիկայում կամ հիվանդանոցներից մեկում, փաստորեն ՔՊ վստահված անձը նաեւ իր կոլեկտիվին էր բերում կամ վերահսկում, որ քվեարկեին: Բարձրաձայնելուց հետո նա անմիջախես պատռեց այդ ցուցակը, դա ակնհայտ խախտում է, որին մենք հետամուտ ենք լինելու, որ արձանագրվի»:

  • Կիսվել: