Քոչարյանին ներկայացված ամբողջ մեղադրանքը կառուցված է մի ենթադրության հիման վրա, որ նա այս երկրում ամեն ինչից տեղյակ է. Օրբելյան
Քոչարյանին ներկայացված ամբողջ մեղադրանքը կառուցված է մի ենթադրության հիման վրա, որ նախագահ Քոչարյանը այս երկրում ամեն ինչից տեղյակ է. ինչ իրականացվում է՝ իրեն են հարցնում և ինչ իրականացվել է՝ իր հանձնարարությամբ է իրականացվել, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
«Խնդիրը հետևյալի մեջ է. երբ մարդ պաշտպանվում է, պետք է հասկանա՝ ինչից է պաշտպանվում, ինչ արարքներ են իրեն մեղսագրվել։ Կամ պետք է ներկայացված լինի՝ ինչ ինքը չի արել, բայց օրենքով պարտավորվում էր անել»,-ասաց փաստաբանը։



