ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում

ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Գուրգեն Սարգսյանի և խորհրդական Անուշ Դանոյանի հետ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Հայտնում են ՔԿԾ-ից:

Առաջնային լուծումներ պահանջող խնդիրներն ուսումնասիրելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմաններին ծանոթանալու նպատակով Ծառայության պետը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռոբերտ Թամարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, այցելել մասնագիտական բաժանմունքներ, զրուցել ազատազրկված անձանց հետ։ Կալանավորված անձինք և դատապարտյալները Ծովինար Թադևոսյանին ներկայացրել են իրենց հուզող հարցերը։

Աշխատանքային այցի շրջանակներում Ծառայության պետը ծանոթացել է նաև ազատազրկված անձանց մատուցվող սննդին, օրվա ճաշացանկին։

Ծովինար Թադևոսյանի աշխատանքային այցերը քրեակատարողական հիմնարկներ կրում են շարունակական բնույթ։

  • Կիսվել: