Քաջարանում ծեծկռտուքի դեպքով կա երեք ձերբակալված. ՆԳՆ
Քաջարանում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով 3 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և փոխանցվել է նախաքննական մարմին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ծեծկռտուք հրահրողների մեջ են Արամ Զավենի Սարգսյանի «Հարնապետություն» կուսակցության Քաջարանի ավագանու անդամ Գոռ Բաբաջանյանը և նրա եղբայրները։
Նրանք մասնավորապես կոնֆլիկտ են հրահրել Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի այն աշխատակիցների հետ, որոնք կողմ են եղել բողոքի ակցիաները ավարտելուն և Կոմբինատի բնականոն աշխատանքին վերադառնալուն՝ այդպիսով խոչընդիտելով գործարանի աշխատանքը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաջարանի Պոչամբար կոչվող թաղամասում ծեծկռտուք է եղել, որի հետևանքով 8 մարդ բերման է ենթարկվել: