Քաղաքապետարանում ձերբակալված անձանցից 4-ը կալանավորվել է. Հակակոռուպցիոն կոմիտե
Երեկ Երևանի քաղաքապետարանից ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Բոլոր միջնորդությունները բավարարվել են և նրանց նկատմամբ կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց։
Կոմիտեից հայտնեցին, որ կալանավորված անձանցից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալությունները կապված են կաշառքի գործի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ փետրվարի 5-ին, Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։