Քաղաքացիները փակել են ՔԿ-ի ճանապարհը՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին
Մի խումբ քաղաքացիներ, հասարակական և քաղաքական գործիչներ փակել են ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհը՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։
«Մեկ ժամ է՝ բողոքի ակցիայի մասնակիցներն այստեղ են, ՔԿ–ից ոչ ոք չի իջել, իրենց չի՞ հետաքրքրում այստեղ ինչ հավաք են իրականացնում մարդիկ»,–ոստիկանների՝ ճանապարհը բացելու պահանջին ի պատասխան ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
Նշենք, որ այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի մոտ՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։