Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Հայտնում են ՔԿԾ-ից:
Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ բուժաշխատողը Դ․Ն․-ին փոխանցում է կասկածելի իր։ Ըստ սահմանված կարգի՝ պահպանության և անվտանգության ապահովման բաժինների, ինչպես նաև օպերատիվ վարչության տարածքային բաժնի ծառայողները խուզարկել են Դ․Ն․-ի հիվանդասենյակը և հայտնաբերել բջջային հեռախոս։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բջջային հեռախոսը դատապարտյալին փոխանցել է բուժաշխատող Տ․Մ․-ն՝ այն ստանալով դեռևս չպարզված քաղաքացուց։
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։