երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
ՊՎԾ-ն պետական կառավարման մարմիններում հայտնաբերված խախտումների արդյունքում 1 մլրդ դրամ է վերականգնել պետբյուջե

ՊՎԾ-ն պետական կառավարման մարմիններում հայտնաբերված խախտումների արդյունքում 1 մլրդ դրամ է վերականգնել պետբյուջե

Պետական վերահսկողական ծառայությունը 2024 թվականին պետական կառավարման մարմիններում հայտնաբերված խախտումների արդյունքում շուրջ 1 մլրդ դրամ է վերականգնել պետական բյուջե: 

Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

«Պետական կառավարման համակարգի մարմիններում առերևույթ խախտումների արդյունքում շուրջ 1 մլրդ դրամ վերականգնվել է պետական բյուջե՝ 2024-ի մեր վերահսկողության արդյունքում»,-ասաց Պետրոսյանը: 

 

  • Կիսվել: