երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Պլանավորվել է քաղաքացիների զոհվելու դեպքում փոխհատուցում տալ. Աննա Վարդապետյան

Պլանավորվել է քաղաքացիների զոհվելու դեպքում փոխհատուցում տալ. Աննա Վարդապետյան

Խոսքը այս տարվա սեպտեմբերին պլանավորվող գործողությունների մասին է. Ազգային ժողովում ասել է գլխ․ դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով Գալստանյանի գլխավորությամբ մի խումբ անձանց կողմից պլանավորված գործողություններին։ 

«Զրույցները հստակ ցույց են տալիս, որ մասնակիցները փնտրում են օր կամ խորհրդանշական մի իրադարձություն, որն, ինչպես իրենք են ասում, հնարավորություն կտա այդ «ալիքը բռնել», որպեսզի մարդիկ հավատան ու գան։ Շատ հաճախ դա կապվում է եկեղեցական Խաչվերաց տոնի, Անկախության տոնի, այնպիսի միջոցառումների հետ, որոնք կկարողանան հանրային հուզական վերելք ապահովեն»,- նշել է դատախազը։

Նրա խոսքով՝ խմբի անդամները չեն բացառել նաև քաղաքացիական անձանց մահվան դեպքերը. 

«Եթե կոնտեքստի մեջ նայենք, խոսքը վերաբերում է նրան, որ այդ անկարգությունների, քաոսի ժամանակ կարող էին լինել նաև քաղաքացիական անձանց մահեր, և այստեղ նույնիսկ պլանավորվում էր, որ փոխհատուցում կտան, թեման կմոռացվի»,- նշել է նա։

 

  • Կիսվել: