Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական հետպնդումը դադարեցվել է
Փաստաբան Գեղամ Հակոբյանը հայտնում է որ Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
«Այսօր ստացել ենք ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀԿԿՄՎՕՆՀ վարչության պետի տեղակալ Կ. Սերոբյանի 19.02.2025թ. որոշումը, որով միջնորդությունը բավարարվել է, և Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումն ամբողջ ծավալով դադարեցվել է, իսկ կիրառված խափանման միջոցը` վերացվել»,-գրել է Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանը կալանավորվել էր ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը և իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկը։
Ըստ ՔԿ-ի՝ պաշտոնատար անձինք չարաշահել են ծառայողական լիազորությունները, համայնքապատկան գույքն իրենց համար նախընտրելի անձին օտարելու համար ազդել են աճուրդի մյուս մասնակիցների վրա և ապօրինաբար օտարել գույքը։
Սեպտեմբերի 25-ին նա ազատ էր արձակվել. կիրառվել էր գրավ՝ 5 միլիոն դրամի չափով, բացակայելու արգելք եւ վարչական հսկողություն։