չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին

Ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 31-ին։ Ըստ տեղեկության՝ 31-ամյա երկու տղամարդիկ պարբերաբար ձեռք էին բերում և իրացնում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ։

Հունվարի 31-ին՝ ժամը 20․45-ի սահմաններում, մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում, թմրանյութ իրացնելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալեցին տղամարդկանց և նրանցից մեկի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք և կնիքվեց։
Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ մյուսի մոտ ավելի քան 41 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված կար։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռվեց քրեական վարույթ, երկուսն էլ ձերբակալվեցին։

Դատարանի որոշմամբ փետրվարի 1-ին խուզարկություն կատարվեց «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան վարած 31-ամյա տղամարդու բնակարանում։

Հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով մեկ փաթեթ՝ 2 կիլոգրամ 29 գրամ քաշով։ Իսկ նրա վարած մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց նույնանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր մոտ 415 գրամ քաշով։
31-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: