Որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը. վարչապետ
Սիրելի ժողովուրդ, նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գեւորգ Քոչարյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում։
Նաեւ, շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին եւ Գեւորգ Քոչարյանին արդյունավետ եւ օգտակար քննարկումների համար»։