ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Ա․Մ․-ին։ Խուզարկության ընթացքում Ա․Մ․-ն դրսևորել է կասկածելի վարքագիծ. չի ցանկացել ենթարկվել խուզարկության, ցուցաբերել է դիմադրություն։

Քրեակատարողական ծառայողները, այդուհանդերձ շարունակելով խուզարկությունը, Ա․Մ․-ի մոտից հայտնաբերել են սև կտորից տոպրակ՝ մեջը 2 փաթեթ։

Փաթեթներում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող,  0,3, 4 և 1,4 գրամ քաշերով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,5 և 1,7 գրամ քաշերով, դեղնականաչավուն զանգվածներ և հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,8 գրամ քաշով, շագանակագույն զանգված։

Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

  • Կիսվել: