«Նուբարաշեն» ՔԿՀ-ում օրենքով սահմանված կարգով եղել է միջամտություն՝ ուղղված կարգ ու կանոնի հաստատմանը. փոխնախարար
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարվածն ուղղված էր ՔԿՀ-ում անվտանգության և կարգ ու կանոնի ապահովմանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։
«Ինչ վերաբերում է ծեծին, ապա ես արդեն նշեցի, որ օրենքով սահմանված կարգով եղել է միջամտություն՝ ուղղված կարգ ու կանոնի հաստատմանը և անվտանգության ապահովմանը, թե արդյո՞ք այդ միջամտությունն անցել է թույլատրելի սահմանները՝ այդ մասով ծառայողական քննություն է կատարվում, այդ հարցերի պատասխանները կլինեն քրեական գործի շրջանակներում»,-հավելեց նա։