երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները առաջին օգնություն են ցույց տվել քաղաքացիներին

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները առաջին օգնություն են ցույց տվել քաղաքացիներին

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողների գործառույթները միայն հասարակական կարգի պահպանմամբ չեն սահմանափակվում․ ծառայության ընթացքում երբեմն լինում են այնպիսի իրավիճակներ, երբ անհրաժեշտ է քաղաքացուն անհապաղ օգնություն ցույց տալ։

Անցած շաբաթ Գվարդիայի ծառայողները երկու տարբեր դեպքերում առաջին բուժօգնություն են ցույց տվել քաղաքացիներին։ Ավտովթարի հետևանքով տուժած 15-ամյա պատանուն նրանք առաջին օգնություն են ցույց տվել՝ մինչև մասնագիտացված բուժօգնության ժամանումը։

Մեկ այլ դեպքում էլ վատ ինքնազգացողությամբ երեխայի են օգնության հասել՝ ցույց տալով անհրաժեշտ առաջին օգնություն։

Քաղաքացիներին օգնելը ևս ոստիկանների մասնագիտական կարևոր դրսևորումներից է՝ պատրաստ լինել ցանկացած իրավիճակի և անհրաժեշտ պահին արձագանքել օպերատիվորեն։

  • Կիսվել: