Մրցույթ՝ «Արմավիր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի թափուր պաշտոնների համար. ով կարող է դիմել
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետների թափուր պաշտոնների համար։
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել հայերենին տիրապետող, մինչև 30 տարեկան բոլոր այն ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)։
Մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, պետական պահպանության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին և ներկա մինչև 55 տարեկան ծառայողները։
Հաշվարկային աշխատավարձը՝ սկսած 300․ 685 ՀՀ դրամից։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2025 թվականի ապրիլի 28-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:
Պաշտոն զբաղեցնող ծառայողը
- ամսական ստանում է համապատասխան հավելումներ,
- պետությունը հոգում է յուրաքանչյուր տարվա համար նրա ապահովագրության սոցիալական փաթեթի անվճար տրամադրումը, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական ծառայությունների մատուցումը,
- պետությունը պարբերաբար նախաձեռնում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու մի շարք ծրագրեր,
- Քրեակատարողական ծառայության բարեփոխումների շրջանակում առկա են նաև այլ սոցիալական երաշխիքներ,
- ծառայության որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ժամանակակից սարքավորումների և ծրագրերի ներդրում:
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63, հեռախոսահամար՝ 060-37-37-55, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):