ՌԴ-ում սկսվել է նախաքննական ստուգում՝ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մոտ անհատական պիկետ կազմակերպած Աշոտ Սարգսյանի վրա հարձակման փաստով
Ռուսաստանի հայերի միության միջամտության շնորհիվ Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի Պրեսնենսկի բաժնում սկսվել է նախաքննական ստուգում ՝ Աշոտ Խաչատուրովիչի վրա հարձակման փաստով, որը Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մոտ կազմակերպել էր անհատական պիկետ ։
Արա Աբրահամյանի կարգադրությամբ նշված հարցով զբաղվում է ՌՀՄ իրավաբանական բաժինը ։
Ներկայումս նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն ' Աշոտ Սարգսյանի առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու և քրեական գործ հարուցելու համար:
Այս նյութը հասանելի է նաևРусский