Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հասավ Երևան. նա արդեն ՔԿ–ում է
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հասավ Երևան։ Մայր աթոռից դեպի Երևան մոտ 4–5 կմ քայլելուց հետո նա ճանապարհը շարունակեց ավտոմեքենայով։
Այս ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ արդեն հավաքվել են մեծաքանակ ոստիկանական ուժեր։ Ի դեպ, ՔԿ շենքի մոտից սկսել են մարդկանց բերման ենթարկել։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայիններն այսօր մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայիններն այսօր մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։
Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու հավաքված մարդիկ թույլ չտվեցին դա, և նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։
ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանը հայտարարեց, որ ոտքով շարժվում է դեպի Երևան՝ ներկայանալու ՀՀ քննչական կոմիտե։