Միքայել Աջապահյանի օրագիրն ենք գտել, որում գրված է Բագրատ Գալստանյանի շարժման, հանդիպումների մասին. ՔԿ նախագահ
Հանցավոր խմբի անդամները պլանավորել էին իրենց գործողությունները, որպեսզի երկրում ստեղծեին անկառավարելի քաոս: Մասնավորապես հավաքագրել էին 20-25 հոգուց բաղկացած թիրախային խմբեր, որոնք պետք է իրականացնեին հստակ գործողություններ, ընդ որում գործողությունների կատարման ժամանակագրությունը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանին առնչվող քրեական վարույթին։
«Ունենք այլ մասնակիցներ, որոնք առաջիկայում դատավարական կարգավիճակ կստանան։ Ինչ վերաբերում է Միքայել Աջապահյանին, մեզ մոտ է հայտնվել նրա օրագիրը, որտեղ նա արտացոլել է իր յուրաքանչյուր օրվա գործողությունները՝ 2022թվականից, եւ այնտեղ կա, թե ով պետք է գլխավորի շարժումը, ով առաջարկեց՝ շարժումը գլխավորի, թե շարժման ձախողումից հետո ինչ հանդիպումներ եղան»,– ասել է ՔԿ նախագահը։