Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում սպանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի քանի հոդվածներով։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնեց, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի
155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն), 335-րդ հոդվածի 3-րդ մասի (հանցավոր կազմակերպության կողմից հրազենի, դրա հիմնական բաղադրիչ մասերի, ռազմամթերքի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։