Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. վիրավորվել է 24 մարդ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-17-ը:
Բացահայտվել է 72 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
9 դեպք՝ հոգեկան ներգործության.
7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության ու թմրանյութի հայտնաբերման.
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման.
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և խուլիգանության։
Բացահայտվել են նաև կավատության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ապօրինի որսի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու դեպքեր։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը:
ՃՏՊ վիճակագրության համաձայն՝ անցած մեկ օրում գրանցված 14 ավտովթարի հետևանքով
24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։