Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 22 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 32 մարդ
Բացահայտվել է 107 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Մասնավորապես՝ 23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման ու փաստաթղթեր կեղծելու, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության, 3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, 2-ական դեպք՝ մարդու առևանգման, խուլիգանության, թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և հետամտելու:
Բացահայտվել են նաև մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կողոպուտի, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հարկադրելու, սուտ մատնության, ինքնիրավչության, գերեզմանն անարգանքի ենթարկելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք, խարդախության ու գույքը ոչնչացնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 10 հետախուզվող և 1 անհետ կորած:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած մեկ օրում գրանցված 22 ավտովթարի հետևանքով` 1 մարդ զոհվել է, 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: