ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը տարել են իմ կովերն ու ոչխարները. իրանցի բանտարկյալ

Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը տարել են իմ կովերն ու ոչխարները. իրանցի բանտարկյալ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 51-ամյա Սաֆար Շամիիյը և հայտնել, որ Ազգային ժողովի նախկին պատգամավորներ, գեներալներ Մանվելը Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, մեկ այլ պատգամավոր Դավթանը, գեներալ Սեյրան Սարոյանի քավոր, գեներալ Ավագ Միքայելյանը, զենքի և հրացանի ուժով իրեն տարիներ առաջ հանել են իր տանից, գյուղատնտեսական տարածքից և Էջմիածնի շրջանի Արաքս գյուղում գտնվող իր ձկնաբուծարանում ստիպել են ու իրենից տարել են մոտ 1000 գլուխ ոչխար, 100 գլուխ կով և 3000 հատ Կամրածայտ տեսակի ձուկ, իր ունեցած տեղեկություններն է հաղորդում SHAMSHYAN.com-ը։

 

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ԱԳՆ-ից նշված դիմումը փոխանցվել է ՀՀ ոստիկանություն, որտեղից էլ՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ հանգամանքները պարզվում են և փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Շամիիյը այս պահին որպես բանտարկյալ գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Արդյո՞ք նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, դա պարզ կլինի նախաքննության ընթացքում։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: