երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ, իսկ դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ, իսկ դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօրվա դատական նիստում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին: Պաշտպանները դատավորին մեղադրեցին կանխակալ վերաբերմունքի մեջ։ Գործով դատախազն էլ հայտարարեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավորված չէ:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն այսօրվա նիստին ներկա էր. այս անգամ ևս նա անվասայլակով էր ու նրան միացված էր թթնածնային սարքը։ Ընթացքում Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ ու նրան տեղափոխեցին «Նաիրի» ԲԿ:

Քիչ անց Մնացական Մարտիրոսյանը եկավ խորհրդակցական սենյակից ու հրապարակեց որոշումը. դատարանը մերժեց դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

  • Կիսվել: