ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 2-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից գծային բաժին է տարվել 34-ամյա Էդգար Մ.-ն, որը մարտի 6-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Էդգար Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:

  • Կիսվել: