Կարող է չընտրենք Սիրունյանին, ամեն ինչ հնարավոր է, խմբակցությունն էս երկու օրը կորոշի. Սիմոնյան
Ամեն ինչ հնարավոր է, դրա հետ կապված խմբակցության ղեկավարը մեր կարծիքը կբարձրաձայնի, կիմանաք, երբ որ դրա ժամանակը գա։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ՔՊ-ն դեմ քվեարկի ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու ժամանակ;
Հարցին՝ ինքն ի՞նչ դիրքորոշում ունի Սիրունյանի թեկնածության հարցում՝ հաշվի առնելով վերջինիս հայհոյախառն գրառումները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իմ դիրքորոշումը իմ խմբակցության դիրքորոշումից չի կարող տարբերել: Ես չեմ կարող ասել, որ ես դիրքորոշում ունեմ, որը խմբակցությունից դուրս է և մեկ ամսով սառեցնում եմ իմ մասնակցությունը «Քաղաքացիական պայմնագիր» խմբակցությանը»:
Նա տեղեկացրեց, որ այսօրվա մեջ կամ վաղը ՔՊ-ի դիրքորոշումը հայտնի կլինի: