հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը նույնպես կալանավորվեց 2 ամսով

ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը նույնպես կալանավորվեց 2 ամսով

Դատարանը բավարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը. Սարգսյանը նույնպես երկու ամսով կալանավորվեց։

Նշենք, որ դատարանն արդեն երկամսյա կալանքի որոշում է կայացրել նաև «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանի, շարժման աջակից Արա Ռոստոմյանի նկատմամբ։

Ավարտվել է նաև Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի հունիսի 26–ին` ժամը 11:00-ին։

  • Կիսվել: