չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Հրայր Թովմասյանի դուստրերից ԱԱԾ-ում հետաքրքրվել են հիմնականում իրենց պատկանող գույքից

Հրայր Թովմասյանի դուստրերից ԱԱԾ-ում հետաքրքրվել են հիմնականում իրենց պատկանող գույքից

Հրայր Թովմասյանի աղջիկներին ԱԱԾ-ում ուղղված հարցերը հիմնականում վերաբերել են նրանց սեփականության իրավունքով պատկանող գույքերին: Այս մասին ԱԱԾ-ի մոտ լրագրողներին հայտնեց Հրայր Թովմասյանի դուստրերի և հոր փաստաբան Հայկ Սարգսյանը:

Նա ասաց, որ Թովմասյանի ավագ աղջկա դեպքում խոսքը վերաբերել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող ավտոտնակին, որը 2016 թվականին նվիրատվությամբ ստացել է իր մորաքրոջ աղջկանից:

«Իսկ կրտսեր աղջկա միակ գույքը 2014 թվականի արտադրության «Նիսան սենտրա»  ավտոմեքենան է, որը կրկին 2016 թվականին ստացել է իր մորաքրոջ աղջկանից»,-ասաց Հայկ Սարգսյանը: Ըստ փաստաբանի`մորաքրոջ աղջիկը ԱՄՆ է մեկնել մշտական բնակության և իր գույքը նվիրել է քույրերին:

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ հարցաքննության են կանչվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերն ու 75-ամյա հայրը, ում ինքնազգացողությունն այդ ընթացքում վատացել է:

  • Կիսվել: