Հոսանքազրկումների պատճառով ՀՀ արդարադատության նախարարության գործակալությունը չի սպասարկելու քաղաքացիներին
Հայաստանի արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հունիսի 26-ին չի սպասարկի քաղաքացիներին: Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ բնականոն աշխատանքը չկատարելու պատճառը հոսանքազրկումն է:
«Հոսանքազրկման պատճառով ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն (Կոմիտասի պող., 49/3) այսօր չի կարողանալու իրականացնել իր բնականոն աշխատանքը և սպասարկել քաղաքացիներին»,- նշում են կառույցից՝ ներողություն խնդրելով ստեղծված անհարմարության համար: