երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հոռոմի խաչմերուկում ճանապարհը չզիջելու պատճառով վարորդները իրար հայհոյել և ծեծել են

Հոռոմի խաչմերուկում ճանապարհը չզիջելու պատճառով վարորդները իրար հայհոյել և ծեծել են

Մարտի 7-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի խաչմերուկում ճանապարհը չզիջելու պատճառով վարորդները իրար հայհոյել և ծեծել են:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պատճառը չկահավորված ճանապահահատվածն է: Ըստ աղբյուրի, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի խաչմերուկը շարունակում է մնալ ամենավտանգավոր հատվածներից մեկը հանրապետությունում, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարային դեպարտամենտ» հիմնադրամը 2 տարուց ավելի է՝ ավարտին չի հասցնում այդ խաչմերուկի վերջնական բացումը, ինչի պատճառով էլ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում՝ ողբերգական, ինչպես նաև նման վիճաբանությունների թիվը չի նվազում:

  • Կիսվել: