շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՀՀ ներկայացուցիչը Լիոնում մասնակցել է Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 20-րդ համաժողովին

ՀՀ ներկայացուցիչը Լիոնում մասնակցել է Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 20-րդ համաժողովին

Փետրվարի 11-13-ը Լիոնում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 20-րդ համաժողովը։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մասնակցում էին Ինտերպոլի անդամ 150 երկրի շուրջ 310 բարձրաստիճան պատվիրակ, կառույցի գլխավոր քարտուղարության և տարածաշրջանային բյուրոների ղեկավարներ:

Հայաստանը ներկայացնում էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, Հայաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը:

Բացման խոսքով հանդես են եկել Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ու նախագահը։

Թեմատիկ ելույթներ են ունեցել կառույցի տարբեր ենթավարչությունների ղեկավարներ, անդամ երկրների պատվիրակներ:

Նարինե Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի մի շարք անդամ երկրների գործընկերների հետ, քննարկել ոստիկանական համագործակցության ընդլայնման հարցեր:

Հայաստանի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել նաև ԴՆԹ նույնացման և զենք-զինամթերքի հարցերով ենթավարչությունների ներկայացուցիչների հետ, քննարկել ԴՆԹ պահոցի գործարկմանն ու զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությանը վերաբերող հարցեր:
Պատվիրակները քննարկել են կազմակերպված հանցավորությանը, կիբեռհանցավորությանը, ահաբեկությանը և ծայրահեղականությանը վերաբերող հարցեր։

Կոնֆերանսի ընթացքում ընդունվել է չորս որոշում` Ազգային կենտրոնական բյուրոների դերի բարձրացման և հզորացման, երկրների միջև համագործակցության ընդլայնման, ապօրինի եկամուտների վերադարձի և ահաբեկության դեմ պայքարի թեմաներով:

  • Կիսվել: