ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հետախուզվում էր անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով

Հետախուզվում էր անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ի առավոտյան ժամը 10-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տարվել մայրաքաղաքի Խորենացու փողոցի բնակիչ 51-ամյա տղամարդ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, այն է՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք։

 

  • Կիսվել: