ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ խոսնակ
ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,– հայտնեց Կիմա Ավդալյանը:
Ավդալյանը հավելել է նաև, որ ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը ևս կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: