ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայտնի է` ինչ հիմքով է մերժվել Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ-ի դիմումը

Հայտնի է` ինչ հիմքով է մերժվել Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ-ի դիմումը

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել է Ազգային ժողովի դիմումի հիման վրա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ աշխատակարգային նիստի որոշման հիմքերը:

Հիշեցնենք` ՍԴ-ն հոկտեմբերի 14-ին աշխատակարգային նիստում որոշել էր մերժել ԱԺ դիմումի հիման վրա Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը և չառնել քննության:

Ըստ այդ որոշման, ՍԴ աշխատակարգային նիստի արդյունքներով չի պահպանվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված երկշաբաթյա ժամկետը և, հետևաբար, դիմողն իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան:

Որոշման մասնրամասները` այստեղ

  • Կիսվել: