Հայտնի է Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարած անձանց քաղաքացիությունը
Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության՝ չորս և Լիտվայի Հանրապետության՝ մեկ քաղաքացի։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ-ից։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոպոլիտենում: «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։
Քաղաքացին գնացքի միջից սեղմել է «վթարային կանգառ» բռնակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը:
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարածները օտարերկրյա քաղաքացիներ են: