Հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման մեջ կասկածվող անձանցից մեկի պաշտպանական կողմը բողոքարկել է կալանավորման որոշումը
Հանրային մեծ հնչեղություն ստացած, ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգելու գործով Ա. Օ.-ի մասով պաշտպանական կողմը կալանավորման որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Սա հերթական ապօրինի հետապնդումն է, որտեղ ենթադրյալ դեպքի հետ կապվել է բոլորովին անմեղ մարդ։ Գործով կալանքի միակ հիմքը եղել է գործի հնչեղությունը։ Լիահույս ենք, որ Վերաքննիչ դատարանը տուրք չի տա գործի հանրային մեծ հետաքրքրությանը և գործը կքննի բացառապես կալանքի ռիսկերի համատեքստում։
Փաստաբաններ
Էրիկ Ալեքսանյան,
Արայիկ Ներսիսյան,
Ալեքսանդր Կոչուբաև »,–գրել է նա։