«Հայելի» ակումբում գրանցված միջադեպով չորս անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
«Հայելի» ակումբում գրանցված միջադեպով չորս անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություններ, այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում 4 անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և տվել համապատասխան բացատրություններ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 164 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- ասաց Ջանոյանը։
Երեկ չորս քաղաքացի պաստառներ էին փակցրել «Հայելի» ակումբի պատերին և ձվեր նետել դռների վրա՝ պահանջելով փակել ակումբը։