Հայաստանում ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են. Վարդապետյան
2024 թվականի 8 ամիսների ընթացքում, նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում արձանագրվել է ծանր հանցագործությունների դեպքերի գրեթե 12% նվազում։ Ահս մասին այսօր Ազգային ժողովում երկրում հանցավոր իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նա խոսքով՝ 2023-ի համեմատ նման դեպքերը 437-ով (11,6%-ով) ավելի քիչ են եղել։
«Միևնույն ժամանակ առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 16-ով կամ 4,5%-ով»,-ասաց Վարդապետյանը։
Նա նաև հայտնեց, որ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (հանկարծակի մահերը չհաշված) 2023 թվականին կազմել է 546 դեպք, որը 2019 թվականի համեմատ 262-ով կամ 92,2%-ով ավելի է