ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանում պետք է առնվազն 600 դատավոր գործի, սակայն այսօր ունենք ընդամենը 322 հաստիք․ ԲԴԽ նախագահ

Հայաստանում պետք է առնվազն 600 դատավոր գործի, սակայն այսօր ունենք ընդամենը 322 հաստիք․ ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաձայնեց դատավորների թվի և բնակչության թվաքանակի անհամաչափության մասին՝ այն համեմատելով եվրոպական ստանդարտների հետ։

«Խոսում ենք դատավորների և բնակչության քանակի անհամաչափ հարաբերակցության մասին, որովհետև եվրոպական չափանիշներով 100 հազար բնակչի հաշվարկով 20-ից 40 դատավոր է տատանվում։ Օրինակ՝ Սլովենիայում 100 հազար բնակչի հաշվարկով 25 դատավոր է, Խորվաթիայում՝ 41», -Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին ասաց Աթաբեկյանը։  

Նրա խոսքով՝ եթե անգամ հիմք ընդունվի նվազագույնը 20 դատավոր 100 հազար բնակչի հաշվարկով, ապա, ըստ այդ ստանդարտի, Հայաստանում պետք է գործի առնվազն 600 դատավոր, մինչդեռ ներկայում կա ընդամենը 322 դատավորի հաստիք, այն էլ՝ բոլոր ատյանների և բոլոր մասնագիտացումների համար։ 

 

 

  • Կիսվել: