ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանում գողության, կողոպուտի և ավազակության դեպքերը նվազել են, բացահայտման ցուցանիշներն աճել են

Հայաստանում գողության, կողոպուտի և ավազակության դեպքերը նվազել են, բացահայտման ցուցանիշներն աճել են

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մի շարք հանցատեսակների նվազում, որոնք առնչվում են գույքի հափշտակությանը։

Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։ Մասնավորապես՝ ավազակության դեպքերը նվազել են 7-ով կամ 9.2 տոկոսով՝ 2023 թվականի 76 դեպքից դառնալով 69 դեպք։ Կողոպուտի դեպքերը նվազել են 22-ով կամ 14.9 տոկոսով՝ 148-ից հասնելով 126-ի։

Գողության դեպքերը նվազել են 478-ով կամ 7 տոկոսով՝ 6868-ից դառնալով 6390։ Բնակարանային գողությունների դեպքերը նվազել են 9-ով կամ 1 տոկոսով՝ կազմելով 880 դեպք։ 

Վստահված գույքի հափշտակության դեպքերը նվազել են 58-ով կամ 14.1 տոկոսով՝ 410-ից դառնալով 352։ 

Միաժամանակ, դատախազությունը փաստում է մի շարք հանցատեսակների բացահայտման ցուցանիշների աճի մասին, ինչը խոսում է նախաքննության մարմինների աշխատանքի արդյունավետության որոշակի բարձրացման մասին։ 

Մասնավորապես՝ ավազակության դեպքերի բացահայտման ցուցանիշը աճել է՝ կազմելով 43.5 տոկոս՝ նախորդ տարվա 22.4 տոկոսի դիմաց։ 

Կողոպուտի դեպքերի բացահայտման ցուցանիշը կազմել է 27.8 տոկոս՝ 2023 թվականի 20.9 տոկոսի փոխարեն։ 

Վստահված գույքի հափշտակության դեպքերի բացահայտումը կազմել է 17.3 տոկոս՝ նախորդ տարվա 14.6 տոկոսի փոխարեն։ 

Համակարգչային հափշտակության դեպքերի բացահայտումը՝ 2.5 տոկոս՝ 2023-ի 1.7 տոկոսի փոխարեն։ 

Ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու դեպքերի բացահայտումը հասել է 25 տոկոսի՝ նախորդ տարվա 22.2 տոկոսի փոխարեն։ 

 

 

  • Կիսվել: