Հայաստանից արտաքսել են չեչենին, որը սպառնացել էր «սպանել իր դստերը»
Հայաստանից արտաքսել են չեչենին, ով սպառնացել է ՛՛սպանել իր դստերը՛՛: Այս մասին հայտնում է Սիվիլնեթ պարբերականը՝ հղում անելով իրավապաշտպան Արթուր Սաքունցին։
Նրա խոսքով՝ չեչենական ծագում ունեցող՝ Ռուսաստանի քաղաքացուն նաև արգելել են մուտք գործել Հայաստան:
Փետրվարի 7-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել օտարերկրացի մի քաղաքացուհի, ով պատմել է, որ իր ընկերուհու հայրը եկել է արտերկրից, սկսել է սպառնալ դստերը սպանությամբ և առևանգել նրան:
՛՛Հաշվի առնելով անցյալում տեղի ունեցած նմանատիպ ողբերգական միջադեպը, երբ ոստիկանությունը տեղեկացված չէր ոտնձգությունների մասին, արագ արձագանքման եւ օպերատիվ արձագանքման շնորհիվ ոստիկաններին հաջողվել է կանխել ողբերգական հետեւանքները՛՛,- հայտարարել են ՆԳՆ-ում:
Ռուսաստանցուն ձերբակալել են և արտաքսել երկրից։ Սաքունցի խոսքով՝ աղջկա նկատմամբ որոշ ժամանակ ՛՛անվտանգության միջոցներ կկիրառվեն՛՛։


