հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցների վերապատրաստման համար հատկացվել է 20 հազար դոլար

Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցների վերապատրաստման համար հատկացվել է 20 հազար դոլար

Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի Ազգային կանխարգելիչ մեխանիզմի աշխատակիցների վերապատրաստման համար հատկացվել է 7 մլն 524 հազար դրամ (մոտ 20 հազար դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումը հուլիսի 9-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Նշվում է, որ 2025 թվականին քրեակատարողական հիմնարկներում գրանցված մահերի թվի զգալի աճը, ինչպես նաև ինքնասպանությունների և ինքնավնասման դեպքերի թվի ավելացումը պայմանավորում են աշխատակիցների մասնագիտացված վերապատրաստման, ինչպես նաև այնպիսի ռազմավարության մշակման անհրաժեշտությունը, որը կնպաստի Ազգային կանխարգելիչ մեխանիզմի գործունեության թափանցիկության բարձրացմանը։

Այս ֆոնին կարևոր նշանակություն ունի նաև Ազգային կանխարգելիչ մեխանիզմի աշխատանքի թվայնացումը, որի նպատակով 2025 թվականին մշակվել է տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության տվյալների բազա։ Գնումների ընթացակարգը կիրականացվի մեկ անձից։

  • Կիսվել: