երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է և դադարեցվել է աշխատանքը. Իվետա Տոնոյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է և դադարեցվել է աշխատանքը. Իվետա Տոնոյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է և դադարեցվել է աշխատանքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Սա միջազգային մակարդակի խայտառակություն է, սրանով շատ մեծ վնաս է հասցվում ՀՀ-ի միջազգային հեղինակությունը, նման նախադեպ քաղաքակիրթ աշխարհում չի եղել:

Առավել քան վստահ եմ, որ կոնկրետ այս գործողության աղետաբեր հետևանքները ՀՀ-ի իշխանությունները և այն անձինք, ովքեր ստանձնել են այս գործընթացի պատասխանատվությունը, կտեսնեն: Գրեթե 9-րդ ժամն է, ինչ պարոն Ծառուկյանի տանը խուզարկությունը շարունակվում է, այս պահին դեռևս տեղեկատվություն չունենք, թե կոնկրետ որ գործերի շրջանակներում է իրականացվում, բայց պարոն Ծառուկյանը կարգավիճակ չունի, խուզարկությունը ընթացքի մեջ է, խուզարկության ավարտից հետո կարգավիճակի հետ կապված տեղեկատվություն կունենաք:

«Մուլտի Վելնես»-ում, «Արարատցեմենտ»-ում, Երևանի Արարատ կոնյակի, գինու ու օղու կոմբինատում, «Մուլտի Սթոուն» ընկերությունում խուզարկությունները ավարտվել են:

Օլիմպավանում գործողությունները դեռ շարունակվում են, սակայն այնտեղ ունենք ուրիշ խնդիր, քանի-որ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ի ըմբշամարտի հավաքականն էր մարզվում: Բոլոր այն ընկերություններում, որոնք կապարակնքվել են, քննչական կոմիտեի կողմից աշխատակիցներ են դուրս բերվել, որը անվտանգային առումով լրջագույն խնդիրներ կարղ է առաջացնել»,- նշել է Տոնոյանը:

  • Կիսվել: