կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Գյումրիում մանկատանը 13-ամյա աղջնակի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Գյումրիում մանկատանը 13-ամյա աղջնակի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» մանկատանը 13-ամյա երեխայի մահվան դեպքով հաղորդման հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգքրի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

ՔԿ-ից հավելումեն, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմին:

  • Կիսվել: